2023-ին ՀՀ-ում գրանցվել է 2% գնաճ 9 հունվարի 2024 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանում 2023-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 2%: 2023-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 0․6% գնանկում, իսկ նոյեմբերի նկատմամբ գրանցվել է 0․9% գնաճ, գրում է CivilNet-ը։ Դեկտեմբերին 2022–ի դեկտեմբերի համեմատ 4․8%-ով նվազել են սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները, թեպետ նոյեմբերի նկատմամբ գներն աճել են 2%-ով: Ոչ պարենային ապրանքների շուկայում ևս գրանցվել է աննշան գնաճ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ գներն աճել են 0․1%-ով։ Էական գնաճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում: Այն 2023-ի դեկտեմբերին կազմել է 3% նախորդ տարվա նույն ամսվա համեմատ: 2023-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ 2024–ին կունենանք աղքատության էական կրճատում։ Նա հիշեցրել է, որ 2023թ․ ունեցել ենք բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ, ինչը թույլ է տալիս հուսալ, որ կունենանք աղքատության էական կրճատում 2023-ի դրությամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |