ՎԶԵԲ տարեկան հանդիպումը կանցնի Երևանում 9 հունվարի 2024 - 18:45 AMT PanARMENIAN.Net - 2024–ի մայիսի 14-16-ը Երևանը հյուրընկալելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը, հայտնում է Ֆինանսների նախարարությունը։ Հայաստանի համար ֆինանսական ոլորտում աննախադեպ միջոցառումը մեկ հարկի տակ կհամախմբի մոտ 2000 մասնակցի, այդ թվում՝ 74 երկրի բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների: Տարեկան հանդիպման մաս է կազմելու նաև «Գործարար համաժողովը», որը կրելու է «Ազդեցության համատեղ գործադրում» (Delivering Impact Together) խորագիրը: ՎԶԵԲ տարեկան հանդիպումները հնարավորություն են տալիս բարձրաստիճան հարթակում քննարկումներ իրականացնելու համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող իրադարձությունների և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, երկկողմ հանդիպումներ ունենալու միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և այլ կազմակերպությունների պատվիրակների և ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցելու գլոբալ մարտահրավերներին առնչվող միջոցառումներին: Նշված հանդիպումների շրջանակներում տեղի են ունենում պլենար նստաշրջաններ, որտեղ ամփոփվում են ՎԶԵԲ-ի գործունեության շրջանակներում վերջին մեկ տարում իրականացված աշխատանքներն ու գրանցված արդյունքները և նախանշվում ապագա անելիքները։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է |