ԱԽ քարտուղարն ու Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետը քննարկել են ՀՀ-ին աջակցությունը![]() 10 հունվարի 2024 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 9-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետ Րորի Դոմմի ղեկավարած պատվիրակությանը, որի հետ քննարկել է ՀՀ-ին աջակցության հարցը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գրիգորյանը։ «Ողջունել եմ պատվիրակության այցը Հայաստան և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումը: Նշել եմ, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայուն անվտանգային միջավայր ունենալուն: Զրուցակցիս հետ անդրադարձ ենք կատարել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին աջակցություն ցուցաբերելու գործընթացի ընթացքին», - ասվում է գրառման մեջ։ Նոյեմբերի 15–ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստում կողմերը քննարկել են «Եվրոպական խաղաղության գործիքի» միջոցով Հայաստանին ոչ մահաբեր տեսակի սպառազինությունների տրամադրման աջակցության հարցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |