Փոխնախարար․ ՀՀ-ն ԵՄ-ից ստացել է անօրինական բնակվող քաղաքացիների վերադարձման 411 հայտ![]() 10 հունվարի 2024 - 13:11 AMT PanARMENIAN.Net - 2023թ-ի ընթացքում Հայաստանը Եվրամիության երկրներից ստացել է անօրինական բնակվող քաղաքացիների վերադարձման 411 հայտ, ՀՀ-ի կողմից դրական պատասխանի է արժանացել 92․99 տոկոսը։ Այդ մասին Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտնել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ 92․99 տոկոսը չի նշանակում, որ ՀՀ-ն հրաժարվում է հետընդունել իր քաղաքացիներին, որոնք անկանոն բնակվում են ԵՄ տարբեր երկրներում, հայտնում է Sputnik Արմենիան։ «Շատ դեպքերում կարող են լինել դեռևս չճշտված հանգամանքներում բնակվող անձինք, որոնք հետընդունման ենթակա չեն, հետևաբար ովքեր հետընդունման ենթակա չեն, բնականաբար, հայտի շրջանակներում դրական պատասխանի չեն արժանանում»,- նշել է Սարգսյանը։ Նա շեշտել է, որ վիճակագրական առումով մեր երկիրը բավականին լավ իրավիճակում է։ Սա նաև վստահություն է տալիս ԵՄ մեր գործընկերներին շարունակել ռեադմիսիոն (հետընդունում) գործընթացի շրջանակում ՀՀ-ի հետ համագործակցությունը։ ՆԳ փոխնախարարը թվարկեց այն երկրները, որոնցից ամենից շատ է ստացվում հետընդունման հայտ՝ Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Նիդեռլանդներ, Ռումինիա, Լեհաստան, Շվեդիա, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Նորվեգիա, Դանիա, Շվեյցարիա։ Այս շարքում կան երկրներ, որոնցից ստացված հայտերին ՀՀ-ն 100 տոկոսով դրական է արձագանքել։ ՆԳ փոխնախարարը հանձնաժողովում ներկայացրել է «ՀՀ կառավարության և Ավստրիայի Դաշնային կառավարության միջև ՀՀ և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող մարդկանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրության վավերացման մասին նախագիծը։ Նրա խոսքով՝ մինչ այս պահն արդեն իսկ ուժի մեջ են 7 երկրների հետ արձանագրությունները՝ Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լեհաստան և Բենիլյուքսի երկրներ (Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ)։ Արդեն իսկ դրական եզրակացություն կա արդարադատության նախարարության, Սահմանադրական դատարանի կողմից, ուստի անհրաժեշտ է Ազգային ժողովի կողմից վավերացում։ Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց նախագծին։ Այն կներկայացվի ԱԺ խորհրդին՝ առաջիկա հերթական նիստերի օրակարգում ներառելու համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |