Ալիևը՝ զորքերի հայելային հետքաշման մասին․ Չենք նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից

Ալիևը՝ զորքերի հայելային հետքաշման մասին․ Չենք նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից։

«Մենք ոչ մի տեղ չենք գնա, ոչ մի քայլ չենք նահանջի ոչ 2021–ի մայիսին, ոչ էլ 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից, քանի որ սահմանը պետք է որոշվի»,–ասել է նա, հայտնում է Interfax.ru-ն։

Ալիևն ասել է, որ մի քանի գործընկերներ խնդրել են իրեն, որ կողմերը հայելային սկզբունքով հետ քաշեն զորքերը։

«Ես հարցրեցի՝ ո՞ւր հետ քաշվեն։ Ինձ ասացին՝ այնտեղ, որտեղից եկել են։ Ես պատասխանեցի որ Բաքվից են եկել, ի՞նչ է Բաքու պետք է վերադառնան։ Մենք այդ տարածքներում չենք եղել 30 տարի։ Եթե այդ տարածքը սահման լիներ, Հայաստանը այն կճանաչեր սահման և կնշեր որպես սահման, բայց համարում էր, որ իր սահմանն Աղդամով է անցնում»,–ասել է Ալիևը,

Նա հավելել է, որ ՀՀ պահանջներն Ադրբեջանից անհիմն են, քանի որ «պայմանական սահմանին ոչ մի բնակավայր չկա»։

«Հայաստանն օկուպացիայի տակ է պահում մեր գյուղերը և դա անթույլատրելի է։ Այս ամսվա վերջում հանձնաժողովի նիստ կանցկացվի, որն էլ պարզություն կմտցնի այդ հարցում»,–ասել է նա։

Նա նաև ասել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը չպետք է կախված լինի սահմանազատումից, քանի որ այդ դեպքում հարկ կլինի 30-50 տարի սպասել։

Ըստ նրա՝ պետք է հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրվի, իսկ սահմանազատման գործընթացը կշարունակվի։

2021–ի մայիսին ներխուժման ժամանա Ադրբեջանը տարածքներ է զավթել ՀՀ ինքնիշխանբ տարածքից՝ Վարդենիսի և Սև լճի հատվածներում։

Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է ծավալել ՀՀ դեմ նաև 2022–ի սեպտեմբերին, երբ Հայաստանը 200–ից ավելի զոհ տվեց։ Ադրբեջանցիները դրքեր են փորձել և կոմունիկացիաներ ստեղծել զավթված տարածքներում։ ադրբեջանական զինուժը Ջերմուկի ուղղությամբ Հայաստանի տարածք է մխրճվել 8.5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7.5 կիլոմետր խորությամբ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---