Ալիև․ Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, որևէ այլ հատվածում ՀՀ հետ սահմանը չենք բացի![]() 11 հունվարի 2024 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, որևէ այլ հատվածում ՀՀ հետ սահմանը չեն բացի։ «Մարդիկ ու բեռներn Ադրբեջանից Ադրբեջան (ՀՀ տարածքով Նախիջևան) պետք է անցնեն առանց որևէ ստուգման։ Հակառակ դեպքում Հայաստանն ընդմիշտ կմնա փակուղի։ Եթե իմ նշած երթուղին չբացվի, մենք մտադիր չենք որևէ այլ հատվածում ՀՀ հետ սահմանը բացել»,–ասել է նա, գրում է Interfax.ru-ն։ Նա հավելել է, որ այդպիսով, եթե «Զանգեզուրի միջանցքը» չգործարկվի, Հայաստանն «ավելի շատ վնաս կստանա, քան օգուտ»։ 2024–ի մեկնարկին զուգահեռ Ադրբեջանում և Թուրքիայում կրկին սկսել են խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին և դրա ավարտի ժամկետներ նշում։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2028 թվականին։ Նա նշել է, որ ցամաքային ճանապարհով Թուրքիան այլ թյուրքական երկրների հետ կապող «Զանգեզուրի միջանցքի» 43 կմ–ն անցնում է Հայաստանի տարածքով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |