Հայ-թուրքական սահմանի բացմամբ Անկարան կլուծի իր համար կարեւոր մի շարք խնդիրներ 5 մայիսի 2009 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանը համարվում է նախաձեռնություն հանդես բերած երկիր: Հիմա ընտրությունը Թուրքիայինն է` բացել հայ-թուրքական սահմանը, թե ոչ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է հայ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: «Հայ-թուրքական սահմանի բացումը շահավետ է ոչ միայն Հայաստանի համար: Սահմանի բացմամբ Թուրքիան կլուծի իր համար կարեւոր մի շարք խնդիրներ»,- ընդգծել է հայ քաղաքագետը:Ինչ վերաբերում է Կարսի պայմանագրին, ապա Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ Հայաստանը երբեք տարածքային պահանջներ չի առաջադրել Թուրքիային: «Հայկական կողմը նախապայմաններ չի առաջադրել հայ-թուրքական սահմանի բացման համար: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մեզ համար առաջին հերթին պատմական արդարության վերականգնման հարց է»,- հայտարարել է հայ պատմաբանը: Նա ավելացրեց, որ պետք չէ հիմնվել թուրքական մամուլի տեղեկությունների վրա այն մասին, որ Կարսի պայմանագիրը Հայաստանի եւ Թուրքիայի ձեռք բերված համաձայնության նախապայմաններից մեկն է: «Հայաստանի ԱԳն ղեկավարը խորհրդարանում հայտարարել է, որ Կարսի պայմանագիրը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «ճանապարհային քարտեզ» ընդգրկված պայմաններից չէ»,- հիշեցրել է Մարկարովը: Ինչպես նշել է հայ քաղաքագետը, Հայաստանը Թուրքիայի հետ բանակցություններ է վարում հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |