Ալիև․ Եթե իրական սպառնալիք գտնենք, այլ ոչ թե «Բաստիոն» անունով պահածոյի տարաները, անմիջապես կոչնչացնենք11 հունվարի 2024 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալիքներն է հնչեցրել ՀՀ հասցեին՝ ասելով, որ «Հայաստանում սպառնալիքի ցանկացած աղբյուր կոչնչացվի»։ «Թող բոլորը լսեն՝ եթե մենք իրական սպառնալիք հայտնաբերենք մեզ համար, այլ ոչ թե այդ ֆրանսիական հնոտիքը, «Բաստիոն» անունով այդ պահածոյի տարաները, ապա անմիջապես կանխարգելիչ մջոցներ կձեռնարկենք դրանք ոչնչացնելու համար»,– ասել է նա, գրում է Haqqin.az-ը։ Ալիևը խոսել է, թե Արցախի դեմ սեպտեմբերի 19–ի ագրեսիայի ժամանակ ինչ մեծ նշանակություն են ունեցել նոր տեխնիկան, ռազմամթերքն ու ժամանակակից սարքավորումները՝ հավելելով, որ 2024–ին 1 մլրդ մանաթ (588,235,031 դոլար) է ներդրվելու երկրի ռազմական արտադրության մեջ։ «Բանակաշինությունը շարունակվելու է։ Հայաստանը պետք է իմանա, որ որքան էլ զենք գնի, որքան էլ աջակցություն ստանա, մեզ համար սպառնալիքի ցանկացած աղբյուր ոչնչացվելու է»,–ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |