Ըստ Ալիևի, սահմանազատման հանձնաժողովը հունվարին 1 հարց է քննարկելու՝ սահմանազատումը Ղազախի և Տավուշի հատվածում![]() 11 հունվարի 2024 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հունվարի վերջին տեղի է ունենալու Ադրբեջանի և ՀՀ սահմանազատման հանձնաժողովի նիստը, որտեղ մեկ թեմա է քննարկվելու՝ սահմանազատումը Ադրբեջանի Ղազախի շրջանի և ՀՀ Տավուշի մարզի հատվածում։ Նա հավելել է, թե «հայերի օկուպացիայի տակ գտնվող 8 ադրբեջանական գյուղերի հարցը մշտապես օրակարգում է», գրում է Interfax.az-ը։ «Այդ հարցը քննարկվել է ՀՀ վարչապետի հետ, այդ թվում Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «ոտքի վրա» հանդիպման ժամանակ»,–ասել է նա։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը խոսում է 8 գյուղերի մասին, սակայն հայկական կողմն էլ նույնքան գյուղերի հարց ունի, քանի որ Տավուշի շրջանի մի քանի գյուղերին պատկանող տարածքներ օկուպացված են Ադրբեջանի կողմից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |