Փոխնախարար․ Բանակում մահվան դեպքեր եղել են և կան

Փոխնախարար․ Բանակում մահվան դեպքեր եղել են և կան

PanARMENIAN.Net - Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, անդրադառնալով բանակում վերջին օրերին արձանագրված 2 սպայի մահվան դեպքերին, ասել է, որ նման դեպքեր եղել են և այսօր էլ կան։

«Լավ կլինի սպասենք, որ քրեական վարույթի շրջանակներում նախաքննական մարմինները տեղեկատվություն տրամադրեն։ Ցավոք, նման դեպքեր եղել են և այսօր էլ կան։ Պետք է սպասենք և հետո կխոսենք քննության արդյունքների մասին»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Ինչ վերաբերում է այդ դեպքերի հետ կապված հրաժարականներին, նա ասել է. «Պետք է տեղի ունենա քննություն և քննության արդյունքներով ենթադրյալ մեղավորներ պատժվեն»։

Բանակում մեկ օրում մահվան երկու դեպք է գրանցվել։ Հունվարի 9-ի ՊՆ-ն հայտնեց, որ զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է Կարեն Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, նույն օրն ավելի ուշ տեղեկացրեց երկրորդ զինծառայողի՝ ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մահվան մասին։

ՔԿ-ի հաղորդմամբ՝ սպա Միքայել Դանիելյանը, ըստ նախնական տվյալների, մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։ Մյուս դեպքով ՔԿ-ն հայտնել էր, որ մարտական դիրքում ինքնաձիգից արձակված կրակահերթից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---