Առանց պայմանագրի կամ հայտարարության գույք վարձով տվողները փետրվարի 1-ից կտուգանվեն![]() 11 հունվարի 2024 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Առանց պայմանագրի կամ հայտարարության գույք վարձով տվողները փետրվարի 1-ից կտուգանվեն։ Այդ մասին ասուլիսում ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նա նշել է, որ առանց պայմանագրի կամ հայտարարության գույք վարձով տվող հարկ վճարողներին այլընտրանք է առաջարկել, ասվել է՝ եթե ինչ-ինչ պատճառով չեն գրանցել վարձակալության պայմանագիրը, կարող են հայտարարություն ներկայացնել այն մասին, որ ունեք վարձակալական հարաբերություններ և հաջորդ տարի արդեն ներկայացնել իրենց տարեկան հայտարարագիրը և վճարել հարկերը։ «Արդեն ունենք 5000 քաղաքացի, ովքեր արձագանքել են մեզ»,-ասել է ՊԵԿ նախագահը, հայտնում է Aysor.am-ը։ Հարցին, թե ՊԵԿ-ն ինչպե՞ս է վերահսկում օրավարձով կամ շաբաթով վարձով տրվող բնակարանների վարձակալության գործընթացը, Բադասյանը պատասխանել է, որ . փետրվարի 1-ից հետո փուլ-փուլ կսկսեն վարչարարությունը «Մինչև փետրվարի 1-ը հավաքելու ենք բոլոր հայտարարությունները, ունենք տեղեկություններ, որոնք ստանում ենք պետական այլ մարմիններից, փետրվարի 1-ից հետո փուլ-փուլ կսկսենք վարչարարությունը։ Մեր քաղաքացիներին կոչ եմ անում, կամավոր ներկայացնել հայտարարությունները, որպեսզի խուսափեն լրացուցիչ վարչարարությունից և մեծ տուգանքներից։ Հարկ վճարելու մշակույթը պետք է զարգացնենք այն տրամաբանությամբ, որ քաղաքացին չի ափսոսում հարկը վճարել, որովհետև իր ձախ գրպանից տեղափոխում է աջ գրպան, քանի որ այդ գումարն օգտագործվում է սոցիալական, անվտանգային և մի շարք այլ նպատակներով»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |