ԱԳ փոխնախարարի պաշտոնից ազատված Գևորգյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպան![]() 11 հունվարի 2024 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Վահե Գևորգյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։ Մինչ այդ Վահե Գևորգյանը ՀՀ ԱԳ փոխնախարար էր։ Նա ազատվել է պաշտոնից հունվարի 10–ին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վահե Գևորգյանին նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,– ասված է հրամանագրում։ Մեկ այլ հրամանագրով ՉԺՀ–ում, Թաիլանդի Թագավորությունում և Մոնղոլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը հետ է կանչվել պաշտոնից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |