ՀՀ–ն ու Հնդկաստանը կզարգացնեն առևտրային և արդյունաբերական հարաբերությունները12 հունվարի 2024 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են զարգացնել առևտրային և արդյունաբերական հարաբերությունները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Հնդկաստանի և Հայաստանի առևտրային և արդյունաբերական հարաբերությունները զարգացնելուն և դրան ուղղված կոնկրետ քայլերի վերաբերյալ պայմանավորվածություն եմ ձեռք բերել Հնդկաստանի Առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ «Կենսունակ Գուջարաթ» -ի շրջանակում կայացած ծանոթության ընթացքում»,–ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապով քննարկում է անցկացրել Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |