Աշոցքի և Ամասիայի տարածքում գետնաբուք է․ Կան փակ ճանապարհներ![]() 13 հունվարի 2024 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Տիգրանաշենի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող ճանապարհը, Դիլիջանի ոլորանները և Դիլիջան-Վանաձոր ճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան, Ջերմուկ քաղաքներում, Սյունիքի մարզում, Դիլիջան-Վանաձոր ճանապարհին տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում գետնաբուք է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |