ՀՀ-ն և ԱՄԷ-ն որոշ մթերքների արտահանման համար վկայականների նմուշների համաձայնեցման գործընթաց են սկսել13 հունվարի 2024 - 11:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն և ԱՄԷ-ն որոշ մթերքների արտահանման համար վկայականների նմուշների համաձայնեցման գործընթաց են սկսել։ Այդ մասին հայտնեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը՝ 2023 թվականի գործունեության ամփոփմանը, հայտնում է Արմենպրեսը։ Նա նշել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության համագործակցության արդյունքում համաձայնեցվել են ծովային, քաղցրահամ ջրերի վայրի կամ բուծված կենդանիների ու նրանցից ստացված արտադրանքի արտահանման առողջության վկայականի նմուշները: Համաձայնեցվել են նաև մեղրի և մեղվաբուծական արտադրանքի արտահանման առողջության վկայականների նմուշները: «2024 թվականի առաջին եռամսյակում սպասվում է նաև միս-մսամթերքի և կաթնամթերքի արտահանման առողջության վկայականների նմուշների համաձայնեցում»,-մանրամասնել է Հայրապետյանը: Նրա խոսքով՝ Տեսչական մարմնի և Եվրոպական հանձնաժողովի համագործակցությամբ բացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրամիության երկրներ կաթ և ձու պարունակող կոմպոզիտային սննդամթերքի (բուսական և կենդանական ծագման վերամշակված արտադրանք) արտահանումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |