Nabucco նախագծի համար ֆինանսավորման աղբյուրներ կարող են չգտնվել

PanARMENIAN.Net - «Եվրոպական ինտեգրում» կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանը, պատասխանելով Պրահայում Nabucco նախագծի մասնակիցների առաջիկա հանդիպման մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարեց, որ Nabucco-ի իրական գործընթացը դեռեւս շատ աղոտ փուլում է գտնվում: «Եթե նույնիսկ այդ հանդիպման ժամանակ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, ապա այն կունենա ավելի շատ հռչակագրային ձեւ, քան նման կլինի իրական փաստաթղթի»,- նշել է նա:



«Կան բազմաթիվ գործոններ, որոնց հետ կապված շատ հարցեր են ծագում: Օրինակ` ում գազն է ներմղվելու Nabucco-ի խողովակ, կամ էլ ով է ֆինանսավորելու նախագիծը»,- հայտարարել է նա: Նրա խոսքերով, աշխարհի ֆինանսատնտեսական իրադրությունը ստիպում է զերծ մնալ քաղաքական նախագծերում մեծ գումարներ ներդրելուց, որոնք տնտեսական հիմնավորում չունեն:



Համատեղ մամլո ասուլիսին մասնակցող Ալեքսանդր Մարկարովը համաձայնել է գործընկերոջ հետ` նշելով, որ ներկա պահին 8 միլիարդ ԱՄՆ դոլարը Եվրոպայի համար մեծ գումար է, եւ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մոտակա կես տարվա ընթացքում նախագիծը չի իրագործվի:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---