Ucom-ի գլխավոր տնօրենն ամանորյա նվերներով շնորհավորել է Տավուշում ու Վայոց ձորում բնակվող Արցախից բռնի տեղահանված փոքրիկներին13 հունվարի 2024 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Արցախից բռնի տեղահանված 2-14 տարեկան ավելի քան 1000 երեխա Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ, Նոյեմբերյան, Ազատամուտ համայնքներում ու Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր համայնքներում ամանորի նվերներ է ստացել Հայաստանի ազգային կապի օպերատորից՝ Ucom-ից: Նվերները սանտամոբիլներով են հասցվել մարզեր: Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Ucom-ի աշխատակիցները Եղեգնաձորի ու Իջևանի մշակույթի տներում անձամբ հանձնել են նվերները: «Ամանորյա հրաշքը մենք պետք է ապահովենք մեր արցախցի հայրենակիցների համար: Նրանք դրա կարիքը շատ ունեն: Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սատար կանգնելը մեզ համար կարևոր հանձնառություն է, որը մենք իրականացնում ենք մեծ սիրով ու հոգատարությամբ: Ամանորը հրաշքների սպասում է ու դրանց իրականացման մեկնակետ:
Ucom-ը թե՛ որպես ազգային օպերատոր և թե՛ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնառություն ունեցող ընկերություն, հետևողականորեն առավելագույնս իրականացնելու է մեր երեխաների ու ինչու չէ նաև օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցների երազանքների գոնե մի փոքր մասը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է երկու մարզերի մարզպետներին՝ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանին, ում շնորհավորել է նշանակման առթիվ և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին:
Մարզպետների հետ քննարկման ժամանակ շնորհակալություն է հայտնել օգնությունների տրամադրման հարցերում աջակցության համար և նշել, որ ոլորտային աջակցությունները շարունակաբար են լինելու այդ մարզերում: Հանդիպումներից հետո Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի, իսկ Տավուշում՝ Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ նվերները հանձնել են Արցախից բռնի տեղահանված փոքրիկներին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |