ԱԳՆ․ Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայերի բռնի տեղահանման քաղաքականության գագաթնակետն էին![]() 16 հունվարի 2024 - 10:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով 34 տարի առաջ Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերի տարելիցին, հայտարարել է, որ դրանք դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտումների քաղաքականության գագաթնակետը։ Այդ մասին նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել X–ի միկրոբլոգում։ «34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտումների քաղաքականության գագաթնակետը։ Հարյուրավոր մարդիկ են սպանվեցին, անդամահատվեցին և անհետ կորան, կես միլիոն մարդ փախստական դարձավ: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում նման քաղաքականության կանխարգելման և բոլոր իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը»,-ասվում է հրապարակման մեջ։ ԱԳՆ–ն նաև լուսանկարներ է հրապարակել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |