«Տաշիր պիցցա»-ն և Օղակաձև այգու 4-րդ հատվածում գործող մյուս սրճարաններն ու այլ շինությունները կքանդվեն

«Տաշիր պիցցա»-ն և Օղակաձև այգու 4-րդ հատվածում գործող մյուս սրճարաններն ու այլ շինությունները կքանդվեն

PanARMENIAN.Net - Երևանի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի:

Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն, այդ թվում՝ «Տաշիր պիցցա», «Լաբիրինտ», «Նովելլա մյուզիք հոլ», «Մոնտանա մյուզիք հաուս», «Հուկահ լաունջ & Ռումս» և այլ շինություններ, կրպակներ:

Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի վերակառուցման շրջանակում նախատեսվում է քանդել և այլ վայր տեղափոխել ԵՊՀ–ի դիմացի թենիսի կորտերը, ինչը դժգոհություն է առաջացրել հանրության շրջանում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---