ԱԺ–ն ընդունել է զինծառայությունից 15 մլն դրամի դիմաց ազատվելու նախագիծը![]() 16 հունվարի 2024 - 11:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային ժողովն ընդունել է զինծառայությունից փողով ազատվելն օրինականացնելու ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը։ Կողմ են քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները (61 ձայն), դեմ «Հայաստան» խմբակցությունից (27 ձայն), և ձեռնպահ ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները (6 ձայն): Նախագիծն ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում, հայտնում է Sputnik Արմենիան։ Տվյալ օրինագիծը բազմաթիվ տարաձայնությունների առիթ էր դարձել և ՔՊ–ական, և ընդդիմադիր պատգամավորների շրջանում։ Նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ ակնկալվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն պետբյուջե։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը որոշ տեխնիկական փոփոխություններ էր առաջարկել։ Մեկի պարագայում 1 ամիս ծառայության դիմաց առաջարկվող 10 մլն դրամը կդառնա 8 մլն դրամ։ Մեկ այլ փոփոխությամբ սահմանային տարիքը դարձել է 45` 37-ի փոխարեն, որպեսզի օրինագծից կարողանան օգտվել նաև սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները։ Երրորդ փոփոխությամբ էլ առաջարկվել է վերջերս ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց համար սահմանված 27-37 տարեկանը փոխել և դարձնել 18-45 տարեկան։ Այս կետը ոչ միանշանակ էր ընդունվել ներքին գործերի նախարարության կողմից և առաջարկվել էր այն հանել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |