ՀՀ կժամանի ֆուտբոլիստ Անելկան․ Քննարկվելու է միջազգային չափանիշներով ֆուտբոլային ակադեմիա հիմնելու հարցը![]() 16 հունվարի 2024 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հրավերով հունվարի 16-20-ը Հայաստան կայցելի ՊՍԺ դեսպան, ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան: Այս այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Հայաստանում միջազգային չափանիշներով ֆուտբոլային ակադեմիայի հիմնումը, հայտնում է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը։ Անելկան Ֆրանսիայի ընտրանու կազմում խաղացել է ավելի քան 69 խաղ՝ հաղթելով Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև Կոնֆեդերացիայի գավաթում։ Նա խաղացել է բազմաթիվ միջազգային ակումբներում, այդ թվում՝ ՊՍԺ-ում, «Արսենալում», «Ռեալ Մադրիդում», «Լիվերպուլում», «Մանչեսթեր Սիթիում», «Չելսիում», «Յուվենտուսում»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |