Պատգամավոր. Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն ՀՀ-ում է![]() 16 հունվարի 2024 - 16:36 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը հայտնել է, որ ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է, տեղեկացնում է «Ազատությունը»: Զենքի խմբաքանակը, ըստ նրա, Հայաստան է հասել վերջերս: Մելքոնյանի խոսքով՝ այդ խմբաքանակը ՀՀ-ին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակում: Ավելի վաղ Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրայինի եթերում, պատասխանելով հարցին, թե Հայաստանը ստանո՞ւմ է իր պատվիրած ռուսական զենքը, ասել էր՝ «ինչ-որ մասնաբաժնով այո»։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում, անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանի հայտարարությանը, թե Երևանն ու Մոսկվան քննարկում են ռազմատեխնիկական ոլորտում գործակցության նոր համաձայնագրերի կնքման հարցը, հայտարարել էր, որ ՌԴ-ի հետ բանակցում են չմատակարարված զինամթերքի շուրջ։Նա հավելել էր, որ ՌԴ հետ զենքի վերաբերյալ նոր պայմանագիր չկա՝ եղածներն են թարմացվում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |