Եվրախորհրդարանում կքննարկեն ԼՂ կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանության հարցը![]() 16 հունվարի 2024 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Եվրախորհրդարանում «Հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը Լեռնային Ղարաբաղում» խորագրով համաժողով կանցկացվի, X-ի իր միկրոբլոգում հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։ «Հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի տակ է։ Միացեք ինձ և փորձագետներին՝ քննարկելու, թե ինչ կարելի է անել հայկական ժառանգությունը պաշտպանելու համար»,- ասվում է գրառման մեջ։ Միջոցառմանը մասնակցելու համար պետք է գրանցվել մինչև հունվարի 19-ը։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |