Երևանում նոր կամուրջ է նախատեսվում կառուցել17 հունվարի 2024 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Երևանի հյուսիսային հատվածում նախատեսվում է նոր կամուրջ կառուցել։ Նախագծի գաղափարը ներկայացվել է կառավարությանն առընթեր Ներդրումային կոմիտեի նիստի ժամանակ, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կամուրջը նախատեսվում է կառուցել Հրազդան գետի վրա՝ Թբիլիսյան խճուղուց մինչև Եղվարդի խճուղի, այսինքն՝ Դավիթաշենի կամրջից մի քանի կիլոմետր հեռու։ Նախատեսվում է, որ դա կբեռնաթափի երթևեկությունը մայրաքաղաքի հյուսիսային հատվածում։ Բացի այդ, Երևանի շրջանցիկ մայրուղին, որն այժմ անցնում է Արտաշատից մինչև Աշտարակի խճուղի, կշարունակվի մինչև Երևան–Սևան մայրուղին կապող Թբիլիսյան խճուղի, հայտնում է Sputnik Արմենիան։ Քննարկվում է նաև Ռուբինյանց և Աճառյան փողոցների միջև նոր ճանապարհի կառուցումը, որը ևս կբեռնաթափի Ավան և Նոր Նորք թաղամասերից դեպի Կենտրոն տանող ճանապարհի երթևեկությունը: «Այս երկու լայնածավալ ծրագրերը պետք է իրականացվեն կառավարության աջակցությամբ։ Դրանք ոչ միայն դրական ազդեցություն կունենան Երևանի վրա, այլև բեռնատար մեքենաներին կօգնեն շրջանցել քաղաքը»,– նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա գնահատմամբ՝ կամրջի կառուցումը պետք է տևի 4–5 տարի, իսկ Ռուբինյանց և Աճառյան փողոցների միջև ճանապարհի շինարարությունը հնարավոր կլինի ավելի շուտ ավարտել: Խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել նախագծերի իրագործելիության ուսումնասիրություն իրականացնել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |