Մուրադյան․ Ամեն տարի ՀՀ–ում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ, որից 115-ը մահանում է17 հունվարի 2024 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ՝ 115-ը մահանում է այդ հիվանդությունից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նա նշել է, որ արգանդի պարանոցի քաղցկեղը Հայաստանում կանանց շրջանում քաղցկեղի հաճախականությամբ 8-րդն է, իսկ 15-44 տարեկան կանանց շրջանում՝ 2-րդը: Սա Հայաստանում բնակվող կանանց շրջանում քաղցկեղից մահացության 7-րդ հիմնական պատճառն է։ Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացության մակարդակը տարածաշրջանում ցուցանիշով երկրորդն է (8,4/100 000 կնոջ հաշվով) Վրաստանից հետո (9,8/ 100 000 կնոջ հաշվով): Արգանդի պարանոցի քաղցկեղը չորրորդ ամենատարածված քաղցկեղն է և ամբողջ աշխարհում կանանց մոտ քաղցկեղից մահացության չորրորդ հիմնական պատճառը (կանանց մոտ քաղցկեղից մահացությունների 7.7% - ը): 2020 թվականին գրանցվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 604,127 նոր դեպք և 341,831 մահ: «Մարդու պապիլոմավիրուսային (ՄՊՎ) վարակը ներկայումս արգանդի պարանոցի քաղցկեղի ամենաընդունելի և տարածված պատճառն է: Աճող ապացույցներ կան, որ ՄՊՎ-ն կարևոր գործոն է անոգենիտալ շրջանի այլ քաղցկեղների, ինչպես նաև գլխի և պարանոցի քաղցկեղի զարգացման համար: ՀՀ բնակչության շրջանում ՄՊՎ-ի տարածվածության մասին տվյալներ, ընդհանուր առմամբ, դեռևս չկան։ Այնուամենայնիվ, Արևմտյան Ասիայում, այն տարածաշրջանում, որին պատկանում է Հայաստանը, ընդհանուր բնակչության կանանց մոտ 2.5%-ը ներկայումս վարակված է արգանդի պարանոցի ՄՊՎ 16/18 վիրուսով, իսկ արգանդի պարանոցի ինվազիվ քաղցկեղի դեպքերի 72.4% - ը կապված է ՄՊՎ 16 կամ 18 վիրուսի հետ»,–ասվում է գրառման մեջ: Հայաստանն առաջին անգամ արգանդի պարանոցի քաղցկեղի համակարգված սկրինինգային ծրագիրը գործարկել է 2015 թվականի հունվարին: Մեկ տարվա ընթացքում 30-60 տարեկան մոտ 110,000 կին հետազոտվել է ՊԱՊ քսուքի միջոցով (ծածկույթը կազմում է մոտ 30%): 3 տարվա հետազոտությունների մակարդակը ներկայումս կազմում է 41% և չի հասնում 70% միջազգային մակարդակին: Նշվում է նաև, որ ՀՀ-ում կանանց տոկոսը, ովքեր երբևէ անցել են Pap թեստը`37% (25-65 տարեկանների խմբում) և 39% 30-49 տարեկանների խմբում: Այն կանանց տոկոսները, ովքեր անցել են նշված հետազոտությունը վերջին 3 տարվա ընթացքում, համապատասխանաբար, եղել է` 26% և 29% (2019թ.): Հայաստանում սքրինինգի և երկրորդային կանխարգելման ռազմավարությունների ներդրման շնորհիվ արգանդի պարանոցի չարորակ նորագոյացություններ են հայտնաբերվել վերջին 1-3 տարում սքրինինգ անցած կանանց 15%-ի մոտ: Արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը 2015 թ.-ին սիստեմատիկ սկրինինգի ներդրումից հետո որևէ լուրջ փոփոխության չեն ենթարկվել: ԱՀԿ-ի գլոբալ ռազմավարությունը արգանդի պարանոցի քաղցկեղի վերացումը սահմանում է որպես տարեկան նոր դեպքերի կրճատում մինչև 4 կամ ավելի քիչ 100,000 կանանց հաշվով, և սահմանում է երեք նպատակ, որոնք պետք է իրականացվեն մինչև 2030 թվականը՝ բոլոր երկրներին առաջիկա տասնամյակների ընթացքում վերացման ուղու վրա դնելու համար: 1.15 տարեկանում աղջիկների 90%-ը պետք է պատվաստված լինի 2.Կանանց 70%-ը սքրինինգային հետազոտություն պետք է անցնի բարձրորակ թեստով 35 և 45 տարեկանում 3.Արգանդի պարանոցի հիվանդություն ունեցող կանանց 90%-ը պետք է բուժում ստանա: Արգանդի պարանոցի քաղցկեղը կարող է բուժվել, եթե ախտորոշումը կատարվի և բուժումը սկսվի հիվանդության վաղ փուլում: Ախտանիշները ճանաչելը և ցանկացած գանգատ ունենալու դեպքում բժշկական խորհրդատվության դիմելը կարևոր քայլերից են: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |