ԵԽ-ն որոշել է ընդլայնել ՀՀ-ում ԵՄ առաքելությունը և ավելացնել ֆինանսավորումը17 հունվարի 2024 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհուրդը պաշտոնապես որոշում է ընդունել ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ընդլայնման մասին։ Որոշում է կայացվել նաև ֆինանսավորման ավելացման մասին, հայտնում է Factor.am-ը։ 2023 թվականի դեկտեմբերի 5-ին Քաղաքական և անվտանգության կոմիտեն փոփոխություններ էր կատարել EUMA-ի գործառնական պլանում և համաձայնել, որ դրա ռեսուրսները պետք է ավելացվեն։ Նշվում է, որ Խորհուրդը որոշել է 2023/162 որոշման (CFSP) 13-րդ հոդվածի 1-ին մասը փոխարինել հետևյալով. «2023 թվականի հունվարի 23-ից մինչև 2025 թվականի փետրվարի 19-ը ընկած ժամանակահատվածի համար EUMA-ի հետ կապված ծախսերը ծածկելու համար նախատեսված ֆինանսական հաշվետվության գումարը կազմում է 39,035,890․24 եվրո: Ցանկացած հետագա ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվության գումարը որոշվում է Խորհրդի կողմից։ ՀՀ-ում ԵՄ առաքելությունն իր հերթին ողջունել է Խորհրդի որոշումը։ «Ողջունում ենք ԵԽ որոշումը EUMA-ի ընդլայնման մասին։ Առաքելության անձնակազմի ավելացումն ընդգծում է տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու՝ ԵՄ հանձնառությունը»,- ասվում է առաքելության X-ի էջում գրառման մեջ։ Հայաստանում ԵՄ առաքելությունը հունվարի 17–ին իր 1500-րդ պարեկային այցն է կատարելմ սահմանամերձ շրջաններ։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է արել «Ջրվեժ» անտառպարկում Անտառպարկում կտեղադրվեն նաև ժամանակակից նստարաններ և տեսակավորման աղբարկղեր |