ՌԴ ԱԴԲ. Ռուսաստանը մեկ շաբաթ առաջ ուժեղացրել է Վրաստանի հետ սահմանների հսկողությունը 5 մայիսի 2009 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսական սահնապահներն ուժեղացրել են Վրաստանի հետ պետական սահմանի հսկողությունը: Այդ մասին հաղորդում է Հարավային դաշնային շրջանում ՌԴ ԱԴԲ-ի տարածաշրջանային սահմանային վարչության մամլո ծառայության ղեկավար Սերգեյ Լիվանցովը:«Ինչ վերաբերում է ռուսական սահմանի ռուս-վրացական հատվածին, ապա մեր սահմանային ստորաբաժանումներն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ անցել են ծառայության ուժեղացված տարբերակի: Մենք բավարար ուժեր եւ միջոցներ ունենք, որպեսզի ամբողջությամբ եւ հուսալիորեն պաշտպանենք սահմանի այդ մասը ցանկացած իրադարձության ժամանակ»,- ասել է նա: Լիվանցովը նաեւ նշել է, որ պետական սահմանի հսկողության ուժեղացման մասին որոշումն ընդունվել է մի շարք վարչակարգային միջոցառումների անհրաժեշտության հետ կապված, «որոնք մենք չենք նշում»,- հաղորդում է ՌԻԱ -Նովոստին: Վրաստանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ երկրում ռազմական հեղափոխության նախապատրաստման գործ է բացահայտել, որոնց կազմակերպիչներն են պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք, իբր, կապված են Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ: Մի քանի բարձրաստիճան սպաներ ձերբակալվել են: Հետո, ինչպես հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Սիխարուլիձեն, Վրաստանի զինված ուժերի տանկային զորամիավորումը, որը տեղաբաշխված էր Մուխրովանի տեղանքում, հայտարարել է իշխանություններին չենթարկվելու մասին: Վրաստանի դեպքերին Ռուսաստանի առնչության Թբիլիսիի մեղադրանքները Մոսկվայում անվանել են «կառավարող վարչակարգի զառանցանք եւ հոգեվարք» եւ սադրանք: «Դա արվում է հատկապես Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացման նախօրեին, որպեսզի շեղեն միջազգային հանրության ուշադրությունը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |