ԶԼՄ․ ԵԽԽՎ–ն մտադիր է սահմանափակել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները22 հունվարի 2024 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ–ն մտադիր է սահմանափակել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները կազմակերպության սկզբունքները խախտելու համար, հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդան» Ստրասբուրգում իրազեկ մի քանի աղբյուրների վրա հղումով։ «Ադրբեջանի նկատմամբ սահմանափակումներ նախաձեռնելու վերաբերյալ սկզբունքային որոշում ԵԽԽՎ նախագահական կոմիտեի մակարդակով արդեն իսկ ընդունվել է։ Լիագումար նիստի մեկնարկին պատգամավորները պաշտոնապես նախաձեռնելու են այս ընթացակարգը, ամենայն հավանականությամբ, Գերմանիայի ներկայացուցչի պաշտոնական նախաձեռնությամբ»,- ասվում է հրապարակման մեջ։ Բաքվի նկատմամբ պաշտոնական դժգոհությունը լինելու է այն, որ Ադրբեջանը ԵԽԽՎ-ից դիտորդներ չի հրավիրվել փետրվարին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին։ Նաև բողոքներ են հնչում այն բանի համար, որ Ադրբեջանը հրաժարվել է թույլ տալ ԵԽԽՎ զեկուցողների մուտքը Լաչինի միջանցք։ Ադրբեջանը մշտապես քննադատության է ենթարկվում Եվրոպայի խորհրդի և նրա մարմինների կողմից, 2017–ին այդ երկրի դեմ քաղաքական պատժամիջոցների նախաձեռնություն էր առաջ քաշվել, որի ճնշման տակ Բաքուն ազատ արձակեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Մամեդովին։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սև ծովից ցիկլոն է գալիս․ Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Հնարավոր է նաև կարկուտ Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։ ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի |