Փայտանյութով «ՈւԱԶ»-ը դիտավորյալ հարվածել է ՇՄՆ մեքենային, այն ընկել է ձորը․ Վարորդներ են ձերբակալվել![]() 22 հունվարի 2024 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին՝ ժամը 17:44-ին, ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել անտառային կոմիտեի ծառայության աշխատակիցը և խնդրել, որ Իջևան-Վազաշեն խաչմերուկ շտապ պարեկային կարգախումբ մոտենա, հայտնում է ոստիկանությունը։ Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անտառային կոմիտեի ծառայության աշխատակիցը Վազաշեն բնակավայրի վերջնամասում փորձել է կանգնեցնել փայտանյութով բարձված առանց համարանիշերի «ԳԱԶ-66» և «ՈւԱԶ» մակնիշի մեքենաները, սակայն «ՈւԱԶ»-ը դիտավորությամբ հարվածել է Շրջակա միջավայրի նախարարության «Նիսան Պատրուլին», ինչի հետևանքով մեքենան ընկել է ձորը, իսկ «ԳԱԶ-66»-ը և «ՈւԱԶ»-ը հեռացել են: ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է փայտանյութով բեռնված և փախուստի դիմած «ՈւԱԶ»-ի և «ԳԱԶ-66»-ի վարորդների ինքնությունը: «ՈւԱԶ»-ի 23-ամյա և «ԳԱԶ-66»-ի 59-ամյա վարորդները հայտնաբերվել, ձերբակալվել և, մեքենաներով հանդերձ, տեղափոխվել են Իջևանի բաժին, որտեղ 23-ամյա երիտասարդը հայտնել է, որ փայտանյութը ապօրինի ձեռք է բերել Բերդ համայնքի անտառտնտեսության տարածքից՝ հատելով ծառի ճյուղեր: Նաև հայտնել է, որ ինքն է «ՈւԱԶ»-ով հարվածել և «Նիսան Պատրուլը» գցել ձորը: Իսկ 59-ամյա տղամարդը հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի անտառից ապօրինի հատել է երկու կանգուն ծառ: «ՈւԱԶ»-ը և «ԳԱԶ-66»-ը տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք: 23-ամյա և 59-ամյա վազաշենցի տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |