Հաջիզադե․ Բաքուն մերժում է Բորելի անհիմն մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին![]() 23 հունվարի 2024 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ–ն արձագանքել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի նկրտումները ՀՀ տարածքի հանդեպ մտահոգիչ են։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն ասել է, թե Ադրբեջանը մերժում է Բորելի «անհիմն մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին» և մեղադրել է ԵՄ–ին երկակի ստանդարտների մեջ։ «ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից փաստերի խեղաթյուրումն Ադրբեջանի օրինական շահերի անտեսում է»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։ Ըստ նրա, Ադրբեջանը միշտ հավատարիմ է եղել ՀՀ հետ բանակցություններին, խաղաղությաննն ու կայունությանը։ «Ամբողջությամբ խեղաթյուրելով Ադրբեջանի նախագահի արտահայտությունները, կապված Ադրբեջանի և Հայաստանի տարածքների վերաբերյալ պատմական փաստերի հետ, ԵՄ գերագույն ներկայացուցիչը ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականություն է բորբոքում Բաքվի դեմ»,–ասել է Հաջիզադեն։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ՀՀ տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի համար։ Բորելը հորդորել է Բաքվին վերադառնալ Երևանի հետ կառուցողական երկխոսությանը՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու նպատակով։ «Ալիևի տարածքային նկրտումները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հայաստանի տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար»,–ասել է նա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |