ՌԴ–ից հեռացած ռելոկանտներն ամենից շատ վստահում են Գերմանիայի և ՀՀ կառավարություններին![]() 23 հունվարի 2024 - 17:14 AMT PanARMENIAN.Net - 2022–ի փետրվարից հետ, Ուկրաինայի դեմ պատերազմի և զորակոչի պատճառով, Ռուսաստանից հեռացածների շրջանում փոխվել է վստահության մակարդակն ընդունող երկրի քաղաքացիների և իշխանությունների նկատմամբ։ Այդ են վկայում OutRush նախագծի շրջանակում ավելի քան 10,000 վերաբնակների շրջանում անցկացված հարցման արդյունքերը։ Հարցումներն անցկացվել են 2022–ի մարտին և սեպտեմբերին և 2023–ի մայիս–հուլիսին ավելի քան 100 երկրում։ Ընդունող երկրների քաղաքացիների հանդեպ վստահությունը 2023-ին հասել է 86%–ի, մինչդեռ 2022–ի գարնանն ու աշնանը այն կազմում էր 81%, մինչդեռ կառավարությունների հանդեպ վստահության մակարդակը 2022–ի սեպտեմբերին 66%–ից նվազել է մինչև 53% և չի փոխվել։ ՌԴ–ից հեռացած ռելոկանտներն ամենից շատ վստահում են Գերմանիայի (85%) և Հայաստանի (68%) կառավարություններին, գրում է «Կոմերսանտը»։ Սերբիայում այդ ցուցանիշը կազմում է 53%, Իսրայելում՝ 46%, Վրաստանում՝ 27%, Թուրքիայում՝ 20%։ Նշվում է, որ Վրաստանի պարագայում վստահության անկումը պայմանավորված է «Վրացական երազանքի» կուսակցության կողմից ձևավորված կառավարության քաղաքականությամբ։ Թուրքիայի պարագայում՝ բացասաբար է անդրադարձել կացության իրավունքի երկարացման մերժումները ռուսաստանցիների համար։ Ըստ հետազոտման, ՌԴ–ից հեռացածների երկու ալիքների պարագայում էր նրանց բացարձակ մեծամասնությունն ունի բարձրագույն կրթություն, նրանք նմանություն ունեն նաև ընտանեկան դրության առումով, նրանց հատուկ է քաղաքացիական և քաղաքական ակտիվության բարձր մակարդակ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |