Միրզոյանը հաստատել է՝ Ադրբեջանը խնդիր է տեսնում Անկախության հռչակագրի մեջ![]() 25 հունվարի 2024 - 10:29 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատել է, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ, հայտնում է «Ազատությունը»։ «Բարձրաձայն էլ իրենք այդ մասին ասել են, այո, իրենք համարել են, որ դա խնդիր է, և իրավական հարցեր են ներկայացրել։ Մենք էլ համապատասխանաբար նույն կերպ խնդրահարույց ենք համարել իրենց մոտ ձևակերպումները», - ասել է նախարարը։ Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա նաև Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։ Հունվարի 23–ի ասուլիսում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել էր երկու երկրների սահմանադրություններում առկա իրավական խնդիրներից։ Նա շեշտել է, որ խաղաղության պայմանագրի նախագծում, որը մինչև այս պահը փոխանակվել է Երևանի և Բաքվի միջև, որևէ դրույթ սահմանադրական փոփոխությունների մասին չկա։ «Ընդհանուր խաղաղության գործընթացի համար երկու կողմերն էլ մյուսների դաշտում նկատել են իրավական խնդիրներ և տեղեկացրել են այդ մասին, երկուսն էլ համապատասխանաբար տվել են պարզաբանումներ։ Այդպիսի քննարկումներ դեռ վստահաբար կլինեն», - նշել է Միրզոյանը։ Նա շեշտել է ևս մեկ անգամ, որ Սահմանադրության փոփոխությունը կամ նոր Սահմանադրության մշակումը տարիներ առաջ են դեռ սկսել։ Նա նաև նշել է, որ Սահմանադրությունը ՀՀ ներքին հարաբերությունների կազմակերպման սկզբունքներն է ֆիքսում, բայց կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանային կամ Հայաստան-աշխարհ հարաբերությունների վրա ևս։ «Ես այդ ազդեցությունն ու այդ հարաբերությունը չեմ ժխտում, բայց ուզում եմ ասել, որ այդպիսի պահանջ կամ տեքստ, նախագիծ, ոչինչ չկա խաղաղության պայմանագրում», - վստահեցրել է նա։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետն էր հայտարարել, որ Հայաստանը պետք է ունենա նոր Սահմանադրություն, որը երկիրն ավելի մրցունակ ու կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |