Ռուբեն Վարդանյանի կալանքը 4 ամսով երկարացվել է![]() 25 հունվարի 2024 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական դատարանը 4 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, հայտնում է Haqqin.az-ը։ Վարդանյանը ձերբակալվել էր 2023–ի սեպտեմբերի 27–ին Լաչինի միջանցքում, իսկ սեպտեմբերի 28–ին՝ 4 ամսով կալանավորվել։ Նրան շինծու մեղադրանքներ են ներկայացվել։ Վարդանյանին մասնավորապես մեղադրում են «ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբերի ձևավորման, պետական սահմանի ապօրինի խախտման համար»։ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ն կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |