Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է![]() 26 հունվարի 2024 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը վեցերորդ տարին անընդմեջ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: 2023-ի հունվար-դեկտեմբերի տվյալով Բանկը պետբյուջե է վճարել ընդհանուր 25.7 մլրդ դրամի հարկ: Նշված ցուցանիշը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 3 անգամ: 2022թ.-ի արդյունքներով Ամերիաբանկը պետբյուջե էր վճարել 8.2 մլրդ դրամ: ՊԵԿ-ի հրապարակած ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Ամերիաբանկը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը նախորդ տարվա 24-րդի փոխարեն: Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am: Լինելով հաճախորդամետ Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ: Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |