Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար![]() 29 հունվարի 2024 - 11:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: Աբովյանի, Սիսիանի, Արթիկի և Ապարանի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար մեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |