Porsche-ն ներկայացրել է իր երկրորդ՝ ամբողջովին էլեկտրական մոդելը` նոր Macan-ը29 հունվարի 2024 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Porsche-ն ներկայացրել է իր երկրորդ՝ ամբողջովին էլեկտրական մոդելը: Նոր Macan-ը, որը համալրված է մինչև 470 կՎտ հզորությամբ ուժային ագրեգատով (639 ձ.ու., Macan էլեկտրական մոդելներ. էլեկտրաէներգիայի սպառումը *համակցված ցիկլում (WLTP)՝ 21.1 – 17.9 կՎտժ/100 կմ, CO արտանետումները* համակցված ցիկլում (WLTP)՝ 0 գ/կմ, ընթացքի էլեկտրական պաշարը *համակցված ցիկլում (WLTP)՝ 516 – 613 կմ, ընթացքի էլեկտրական պաշարը* քաղաքային պայմաններում (WLTP)՝ 665 – 784 կմ), ունի բարձր կատարողականություն ցանկացած տեղանքում և չափազանց արդյունավետ է ամենօրյա մեքենավարման համար: Սպորտային ավտոմեքենաներին բնորոշ կատարողականության ցուցանիշները համադրված են բարձր արդյունավետությամբ արագ լիցքավորման՝ մինչև 270 կՎտ հզորությամբ, ինչպես նաև մեծ՝ 613 կմ ընթացքի պաշարի (WLTP) հետ: Թողարկումից տասը տարի անց Porsche-ն ներկայացնում է Macan-ի երկրորդ սերունդը՝ այս անգամ ամբողջովին էլեկտրական մոդելի տեսքով: Առաջադեմ, ժամանակի սահմաններ չճանաչող դիզայնով, Porsche-ին բնորոշ կատարողականությամբ, մեծ ընթացքի պաշարով և առօրյա գործնականության բարձր մակարդակով նոր Macan 4-ը և նոր Macan Turbo-ն նախագծված են՝ բավարարելու SUV նախընտրող Porsche հաճախորդների բոլոր պահանջները:
«Մենք տեղափոխում ենք Macan-ը բոլորովին նոր մակարդակի. բացառիկ էլեկտրական կատարողականություն, նոր վարորդական փորձ և չափազանց տպավորիչ դիզայն», - ասել է Porsche AG կառավարման խորհրդի նախագահ Օլիվեր Բլյումը՝ ելույթ ունենալով Սինգապուրում կայացած համաշխարհային պրեմիերայի կապակցությամբ: «Ամբողջովին էլեկտրական Macan-ով մենք նպատակ ունենք առաջարկելու ամենասպորտային մոդելը այս սեգմենտում», - նշել է Յորգ Կերները՝ Macan մոդելային շարքի արտադրական գծով փոխնախագահը: Porsche-ն օգտագործում է վերջին սերնդի սինքրոն (PSM) էլեկտրական շարժիչներն առջևի և հետևի սռնիների վրա՝ կատարյալ արդյունավետություն և ելքային հզորության օպտիմալ վերարտադրում ապահովելու համար: Ցուցանիշներն ինքնին խոսում են էլեկտրական կատարողականության բարձր մակարդակի մասին. Macan 4-ի պարագայում Launch Control-ով հավելուրդային հզորությունը կազմում է մինչև 300 կՎտ (408 ձ.ու., Macan 4. էլեկտրաէներգիայի սպառումը *համակցված ցիկլում (WLTP)՝ 21.1 – 17.9 կՎտժ/100 կմ, CO արտանետումները* համակցված ցիկլում (WLTP)՝ 0 գ/կմ, ընթացքի էլեկտրական պաշարը *համակցված ցիկլում (WLTP)՝ 516 – 613 կմ, ընթացքի էլեկտրական պաշարը* քաղաքային պայմաններում (WLTP)՝ 665 – 784 կմ), իսկ Macan Turbo-ի պարագայում՝ 470 կՎտ (639 ձ.ու., Macan Turbo․ էլեկտրաէներգիայի սպառումը *համակցված ցիկլում (WLTP)՝ 20.7 – 18.8 կՎտժ/100 կմ, CO արտանետումները* համակցված ցիկլում (WLTP)՝ 0 գ/կմ, ընթացքի էլեկտրական պաշարը *համակցված ցիկլում (WLTP)՝ 518 – 591 կմ, ընթացքի էլեկտրական պաշարը* քաղաքային պայմաններում (WLTP)՝ 670 – 765 կմ): Առավելագույն ոլորող մոմենտը կազմում է համապատասխանաբար 650 և 1,130 Նմ: Այս ամենով երաշխավորվում է բացառիկ կատարողականությունը: Macan 4-ի պարագայում արագացումը 0-ից 100 կմ/ ժամ տեղի է ունենում 5.2 վայրկյանում, իսկ Macan Turbo-ի դեպքում՝ 3.3 վայրկյանում: Երկու մոդելների առավելագույն արագությունը կազմում է համապատասխանաբար 220 և 260 կմ/ժ: Նոր Premium Platform Electric (PPE) հարթակ՝ 800 վոլտանոց ճարտարապետությամբ
Էլեկտրական շարժիչներն իրենց էներգիան ստանում են թափքի հատակային հատվածում գտնվող լիթիում-իոնային մարտկոցից, որի համախառն ունակությունը կազմում է 100 կՎտժ, որից կարող է ակտիվորեն օգտագործվել մինչև 95 կՎտժ-ը: Բարձրավոլտ մարտկոցը 800 վոլտանոց ճարտարապետություն ունեցող նոր Premium Platform Electric (PPE)-ի գլխավոր բաղադրիչն է: Այս հարթակը Porsche-ն առաջին անգամ ներդրել է Macan մոդելում: Լիցքավորման ունակությունը հաստատուն հոսանքով (DC) կազմում է մինչև 270 կՎտ: Արագ լիցքավորման կայաններում մարտկոցը 10-ից մինչև 80 տոկոս լիցքավորվում է մոտ 21 րոպեում: 400 վոլտ հզորությամբ լիցքավորման կայաններում լիցքավորման մակարդակը 10-ից մինչև 80 տոկոս կարելի է ավելացնել մոտ 22 րոպեում. էլեկտրական կուտակիչի բարձրավոլտ փոխարկիչը թույլ է տալիս 800 վոլտանոց մարտկոցը բաժանել երկու մարտկոցի, որոնցից յուրաքանչյուրը դառնում է 400 վոլտանոց: Սա ապահովում է արդյունավետ լիցքավորում մինչև 135 կՎտ հզորությամբ՝ առանց հավելյալ բարձրավոլտ ուժեղարարի: Փոփոխական հոսանքով (AC) լիցքավորումը հնարավոր է մինչև 11 կՎտ հզորությամբ: Երթևեկության ընթացքում էլեկտրական շարժիչները ունակ են վերաօգտագործելու 240 կՎտ էներգիա: Ներկառուցված Power Box-ը (IPB) նույնպես բարձրացնում է Macan-ի նոր մոդելների արդյունավետության մակարդակը, ինչպես նաև նվազեցնում է քաշը և տարածք է խնայում: Նորարարական և կոմպակտ IPB-ն իր մեջ համատեղում է երեք բաղադրիչ՝ ներկառուցված AC լիցքավորիչ, բարձրավոլտ ջեռուցիչ և DC/DC փոխարկիչ: Ընթացքի էլեկտրական պաշարը համակցված ցիկլում (WLTP) Macan 4 մոդելի համար կազմում է մինչև 613 կմ և Macan Turbo մոդելի համար՝ 591 կմ: Սպորտային համամասնություններ և coupé մոդելներին բնորոշ ուրվագծեր
Ավելի հստակ համամասնությունների և Porsche դիզայնի ԴՆԹ-ի շնորհիվ նոր Macan մոդելներն ունեն դինամիկ և գերիշխող տեսք: «Ամբողջովին էլեկտրական Macan-ով մենք ներկայացնում ենք առաջին Porsche-ն, որում արտադրանքի արդեն իսկ հաստատված ինքնությունից փոխառել ենք էլեկտրական տարբերակը», - ասել է Մայքլ Մաուերը՝ Porsche Styling-ի փոխնախագահը: «Նոր Macan-ը հեշտությամբ կարելի է ճանաչել որպես Porsche ընտանիքի անդամ՝ ապրանքանիշին բնորոշ իր բնույթի շնորհիվ: Porsche-ի դասական համամասնությունները վերամշակվել և համապատասխանեցվել են էլեկտրական մոդելի նախագծման հետ կապված մարտահրավերներին դիմակայելու համար: Սա նպաստել է Macan-ի ավելի սպորտային, արդիական և դինամիկ տեսք ունենալուն: Դիզայնից ինքնին պարզ է դառնում, որ իր սեգմենտում Macan-ը մնում է որպես սպորտային մեքենա՝ նույնիսկ էլեկտրական տարբերակում»: Կապոտի թեթև թեքությունը և հստակ արտահայտված թևերը 4,784 մմ երկարություն, 1,938 մմ լայնություն և 1,622 մմ բարձրություն ունեցող ամենագնացին հաղորդում են դինամիկ տեսք՝ նույնիսկ ավտոմեքենայի անշարժ վիճակում: Նոր Macan-ը համալրված է 22 դյույմանոց անվահեցերով՝ տարալայն անվադողերով: Անվաբազան, որը 86 միլիմետրով ավելի երկար է, քան նախորդ մոդելինը (2,893 մմ), կոմպենսացվում է կարճ ցվիքներով՝ առջևում և հետևում: Գլխավոր լուսարձակները բաժանված են երկու մասի. հարթ վերևի բլոկը՝ չորս կետանոց ցերեկային լույսերով, ներկառուցված է թևերում և ընդգծում է ավտոմեքենայի լայնությունը: Գլխավոր մոդուլը, որն ունի օպցիոնալ մատրիցային տեխնոլոգիայով լուսադիոդային լուսարձակներ, տեղակայված է առջևում՝ մի փոքր ավելի ցածր: Porsche-ին բնորոշ ուրվագիծը միաձուլվում է հետևի տափակ պատուհանի հետ: Առանց շրջանակների դռներով համադրելու արդյունքում մեքենան ստանում է նրբագեղ սպորտային արտաքին տեսք: Porsche տարբերանշանը այժմ գտնվում է 3D լուսագծի կենտրոնական հատվածում: Ակտիվ և պասիվ աերոդինամիկա՝ ընթացքի ավելի մեծ պաշարի համար Porsche-ն համադրում է իր դիզայնի ԴՆԹ-ն աերոդինամիկայի հետ՝ ընթացքի պաշարն օպտիմալացնելու համար: Ակտիվ ու պասիվ տարրեր և 0.25 դիմադրության ցուցանիշ ունեցող Porsche Active Aerodynamics (PAA) համակարգի շնորհիվ նոր Macan-ը ամենաարդյունավետ ամենագնացներից մեկն է շուկայում: PAA համակարգը ներառում է ադապտիվ հետևի սփոյլեր, ակտիվ հովացնող սահափականներ առջևի օդամղիչների վրա և թափքի հատակի ճկուն ծածկեր՝ ամբողջությամբ փակ: Գլխավոր լուսարձակների մոդուլի ներքևում գտնվող օդապատվարները և առջևի հատվածի ցածր նստեցվածքը օպտիմալացնում են օդի հոսքը: Հետևում կողային եզրերն ու կողային դիֆուզորն ապահովում են աերոդինամիկ արդյունավետություն: Երկու բեռնախցիկ և սրահի ավելի մեծ տարածք
Նոր Macan-ը կատարողականության վրա հիմնված ամենագնաց է, որն ունի առօրյա օգտագործման գործնականության բարձր մակարդակ, բարձրորակ սարքավորումներ և սրահի ընդարձակ տարածություն: Էլեկտրականացումը հանգեցրել է Macan-ի ուղեբեռի համար նախատեսված տարածքի ավելացմանը: Կախված մոդելից և տեղադրված սարքավորումներից՝ հետևի բեռնախցիկի ծավալը մինչև 540 լիտր է (բեռնված ռեժիմ): Բացի այդ, կապոտի տակ գտնվում է երկրորդ բեռնախցիկը՝ 84 լիտր ծավալով: Սա 136 լիտրով ավելի է նախորդ մոդելից։ Երբ հետևի նստատեղը ամբողջությամբ ծալվում է, հետևի բեռնախցիկի ծավալը մեծանում է մինչև 1348 լիտր: 2000 կգ առավելագույն քաշող ուժի հզորությունը լրացնում է նոր Macan-ի բացառիկ գործնականությունը: Կախված մոդելից և սարքավորումներից՝ վարորդն ու առջևի ուղևորն այժմ նստում են նախկինից 28 մմ-ով ցածր, իսկ հետևի ուղևորները՝ 15 մմ-ով ցածր՝ ոտքերի համար նախատեսված մեծ տարածքի շնորհիվ: Ինտերիերն անկասկած բնորոշ է Porsche-ին. խցիկի լայնությունն ընդգծված է ներկառուցված սև վահանակով: Բարձրացող կենտրոնական վահանակն ուժեղացնում է ցածր և կատարողականությանն ուղղված դիրքի տպավորությունն ավտոմեքենայում: Միևնույն ժամանակ մեծ պատուհանները սրահում ստեղծում են թեթևության և ազատ տարածության զգացողություն: Ի լրումն ժամանակակից թվային ինտերֆեյսների՝ կան նաև առանձին անալոգային կառավարման տարրեր, օրինակ՝ օդափոխության անցքերի և օդորակման կառավարման մարմինների վրա: Խցիկի և դռների ներդիրներում ներկառուցված է լուսադիոդային ժապավեն, որն ապահովում է թույլ լուսավորություն, ինչպես նաև հաղորդակցման լույս է: Կախված իրավիճակից՝ այն տեղեկացնում է կամ նախազգուշացնում, օրինակ՝ լիցքավորման մասին: Նոր Macan-ի սարքավորումներն ապահովում են նաև անհատականացման բարձր աստիճան: Porsche-ն նաև նպատակ ունի օգտագործելու էկոլոգիապես ավելի մաքուր նյութեր: Նման նյութեր են օգտագործվել նաև ամբողջովին էլեկտրական նոր Macan-ի սրահի տարբեր հատվածներում: Driver experience. բարձր հաշվարկային կատարողականություն և միացման հնարավորություններ Macan-ը համալրված է վերջին սերնդի դիսփլեյ և երեք ցուցասարք ունեցող կառավարման հայեցակարգով, որը ներառում է 12,6 դյույմանոց կոր դիզայնով սարքերի վահանակը և 10,9 դյույմանոց կենտրոնական էկրանը: Առաջին անգամ իր համար նախատեսված օպցիոնալ 10,9 դյույմանոց էկրանի վրա կարող է տեղեկատվությունը դիտել նաև ուղևորը, անել տեղեկատվական-ժամանցային համակարգի կարգավորումներ կամ դիտել տեսանյութ, երբ մեքենան շարժման մեջ է: Առաջին անգամ Porsche Driver Experience-ը ներառում է իրականության տպավորություն ստեղծող տեխնոլոգիայով (անգլ. augmented reality, AR) համալրված էկրան: Վիրտուալ տարրերը, ինչպիսիք են՝ նավիգացիոն սլաքները, տեսողականորեն հեշտությամբ ինտեգրվում են իրական աշխարհին: 10 մետր հեռավորության վրա գտնվող պատկերը հայտնվում է վարորդի առջև և համապատասխանում է 87 դյույմանոց էկրանի չափերին։ Նոր սերնդի տեղեկատվական-ժամանցային համակարգի հիմքում է Android Automotive OS համակարգը: Porsche-ի ստանդարտ Communication Management (PCM) համակարգը նոր Macan-ում նոր մակարդակի է հասցնում հաշվարկային կատարողականությունը: Օրինակ, «Hey Porsche» ձայնային օգնականը կայծակնային արագությամբ առաջարկում է երթուղիներ, ներառյալ՝ կանգառները լիցքավորման համար: Նոր Porsche App Centre-ում ուղևորների համար հասանելի են երրորդ կողմ հանդիսացող մատակարարների հավելվածները, որոնք կարող են ներբեռնվել և տեղադրվել անմիջապես նոր Macan-ում: Հետևի քարշակ համակարգով առաջին Macan-ը
Porsche-ն մշակել է Macan-ը` հատուկ ուշադրություն դարձնելով Porsche-ին բնորոշ վարման դինամիկային և ղեկակառավարման յուրօրինակ զգացողությանը: «Նստատեղերի առանձնահատուկ սպորտային դիրքով և ցածր ծանրության կենտրոնով, ինչպես նաև իր տպավորիչ շարժման դինամիկայով և ղեկի ճշգրտությամբ՝ նոր Macan-ը իսկական սպորտային մեքենայի զգացողություն է ստեղծում», - նշel է Յորգ Կերները՝ Macan մոդելային շարքի արտադրական գծով փոխնախագահը: Macan 4-ը և Macan Turbo-ն համալրված են լիաքարշակ համակարգով: Երկու էլեկտրական շարժիչներն էլ կառավարվում են ուժային էլեկտրոնիկայով գրեթե իրական ժամանակում: Էլեկտրակառավարվող Porsche Traction Management (ePTM) համակարգն աշխատում է գրեթե հինգ անգամ ավելի արագ, քան ստանդարտ լիաքարշակ համակարգը: Բացի այդ լիաքարշակ համակարգի բաշխումը կառավարվում է ընտրված վարելու ռեժիմով: Porsche Torque Vectoring Plus (PTV Plus) համակարգը նույնպես նպաստում է Macan Turbo-ի ճանապարհածածկի հետ կցորդմանը, վարելու կայունությանը և լայնական դինամիկային: Macan մոդելների ստանդարտ համալրման մաս է կազմում պնևմատիկ կախոցը, ներառյալ՝ Porsche Active Suspension Management (PASM) համակարգը: Այս ամենը կարող է համադրվել որպես օպցիա հասանելի պողպատե զսպանակներով կախոցի հետ: PASM-ն այժմ օժտված է երկփականային ցնցամեղմիչներով: Սա ապահովում է հարմարավետության և կատարողականության ավելի բարձր մակարդակ, ինչպես նաև ավելի նկատելի է դարձնում տարբերությունը մեքենայի վարման տարբեր ռեժիմների միջև: Առաջին անգամ Macan-ի համար առաջարկվում է օպցիոնալ հետևի քարշակ համակարգ: Շրջադարձի առավելագույն անկյունը կազմում է հինգ աստիճան: Սա թույլ է տալիս 11.1 մետր շառավղով շրջադարձ կատարել քաղաքային պայմաններում վարելու ընթացքում և մանևրելու ժամանակ, միևնույն ժամանակ ապահովելով բացառիկ կայունություն բարձր արագությունների դեպքում։ Սրան նպաստում է հետևողական և ճշգրիտ առջևի քարշակումը, ինչով հայտնի է ապրանքանիշը: 2014-ից ի վեր Porsche-ն ամբողջ աշխարհում մատակարարել է ավելի քան 800,000 Macan մոդել: Այս հաջողության պատմությունը կշարունակվի, երբ ասպարեզ կգա նրա ամբողջովին էլեկտրական իրավահաջորդը, որը Porsche Լայպցիգի գործարանում արտադրվում է ածխածնի զրոյական արտանետումներով: Նոր մոդելներն առաջին հաճախորդներին կմատակարարվեն այս տարվա երկրորդ կեսին: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին Գեղարքունիքն ու Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կգործակցեն գյուղատնտեսության ոլորտում Ֆրանսիացի մասնագետներն այցելել են նաև Գավառի գյուղատնտեսական քոլեջ Բաթոյան․ Երբ ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աճում է, դա դրական է՝ սկսել են դիմել իրավապահներին «գիտենք, որ դեպքերն ավելի շատ են»,–ասել է նա |