Վարչապետին զեկուցել են Արտաքին հետախուզության ծառայության ձևավորման ընթացքի մասին![]() 29 հունվարի 2024 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության և ծառայողների հետ։ Վարչապետին զեկուցվել է ծառայության ձևավորման աշխատանքների ընթացքն ու 2024 թվականի գործունեության ծրագիրը։ Մտքեր են փոխանակվել ժամանակակից մարտահրավերների հասցեագրման, ինչպես նաև պետության զարգացման գործում Արտաքին հետախուզության ծառայության անելիքների մասին։ Վարչապետը Ծառայությանն առաջադրել է կոնկրետ խնդիրներ ու տվել հանձնարարականներ։ 2023-ի հոկտեմբերին Արտաքին հետախուզության ծառայության պետ է նշանակվել ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։ Արտաքին հետախուզության ծառայությունը ստեղծվել է 2022-ի դեկտեմբերին և ենթակա է վարչապետին։ ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |