Երևանում և մարզերում թույլ ձյուն է սպասվում. Գիշերը որոշ մարզերում՝ մինչև -18 աստիճան ցուրտ![]() 30 հունվարի 2024 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հունվարի 30-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, փետրվարի 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Հունվարի լույս 31–ի գիշերը ամենացուրտը կլինի Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում, որտեղ ջերմաստիճանը կնվազի մինչև –18 աստիճան, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում՝ -16․․․-17, իսկ հունվարի 30–ի ցերեկային ժամերին՝ մինչև -6։ Երևանում հունվարի 30-ին հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 30–ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կլինի մինչև +3, իսկ հունվարի լույս 31–ի գիշերը՝ -6։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |