Հայ երիտասարդ ըմբիշները Մոլդովայում 6 ոսկե, 2 բրոնզե մեդալ են նվաճել![]() 30 հունվարի 2024 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հայ երիտասարդ ըմբիշները Մոլդովայում կայացած Տուդոր Յուբիրչուի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում 8 մեդալ են նվաճել՝ 6 ոսկե, 2 բրոնզե։ Այդ մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Ոսկե մեդալներ են նվաճել Հայկ Գասպարյանը (57 կգ), Տիգրան Բունիաթյանը (61 կգ) , Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Նարեկ Նիկողոսյանը (74 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) և Հենրիկ Հայկյանը (125 կգ), գրում է Aysor.am-ը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել Արման Մուսիկյանն (65 կգ) ու Նարեկ Գրիգորյանը (79 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |