ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ ԶՈւ-ին օգնելու հարցեր![]() 30 հունվարի 2024 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել պաշտպանության կերպափոխման հարցերով աշխատաժողով, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ ԶՈu-ին օգնելու, մարտահրավերներին դիմակայելու հարցեր «Պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտի և ԱՄՆ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ անցյալ շաբաթ Երևանում տեղի է ունեցել պաշտպանության կերպափոխման հարցերով աշխատաժողով, որի ընթացքում Հայաստանի պաշտպանական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկվել են ՀՀ զինված ուժերին օգնելու և գործընկերների հետ փոխգործակցելիության մեծացման հնարավորությունները, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |