ԲՏԱ–ն ՀՀ–ում օտարալեզու ռադիոների հաճախականությունները խլացնելու սարքեր է ձեռք բերել![]() 30 հունվարի 2024 - 18:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարությունը նոր թանկարժեք սարքեր է ձեռք բերել և գարնանը կստեղծի մեխանիզմ Հայաստանի տարածքում օտարալեզու ռադիոների հաճախականությունները հնարավորինս խլացնելու համար։ Այդ մասին ասուլիսում հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը։ Հայաստանում, հատկապես մարզերում, ռադիոյով հաճախ են թուրքազեզու հաճախականություններ հայտնվում։ Պատճառն այն է, որ Թուրքիայի ռադիոընկերությունների հաղորդակներն ավելի հզոր են։ Հակոբյանի խոսքով` ավելի ճիշտ է ռադիոընկերությունների հաղորդակներն ավելի ուժեղացնելը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Սա տեխնիկական հարց է, և ԲՏԱ–ն սկսել է դրա դեմ պայքարել»,–ասաց նա։ Ինչ վերաբերում է խլացուցիչներին, ըստ Հակոբյանի, դրանք էֆեկտիվ չեն և շատ ավելի թանկարժեք են։ Նրա խոսքով` մի փոքր խառնաշփոթ է առաջացել, քանի որ այն հաճախականությունները, որոնք ժամանակին բաժանել է Շվեյցարիան (կենտրոնն այնտեղ է, և ամեն երկիր ունի իր հաճախականության սպեկտրը) ու բաժին է հասել Հայաստանին, շատ ավելի քիչ են, քան նախատեսված է բնակչության թվով։ «Դա է պատճառը, որ մենք հավելյալ հաճախականություններ չունենք, օրինակ՝ մասնավոր մուլտիպլեքս ստեղծելու, նոր ռադիոընկերություններ բացելու համար»,–ասել է նա։ Հակոբյանն ընդգծել է, որ ԲՏԱ–ն կփորձի խնդիրը մեղմել, սակայն լիարժեք այն լուծել հնարավոր չէ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |