ՀՀ-ն հերքում է՝ սահմանազատման հանձնաժողովների հանդիպման օրակարգում ականապատման քարտեզների հարց չկա![]() 31 հունվարի 2024 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հերքել են ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները։ Գրասենյակից հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրի հանձնաժողովների հանդիպմանն ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվելու։ «Նման հարց օրակարգում ընդգրկված չէ», - ասել են գրասենյակից, հայտնում է Aysor.am-ը։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ մեկնարկել է Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հանդիպումը։ Հաղորդվում էր, որ հայկական կողմը կհանձնի 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ավելի վաղ հայտնել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին։ Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |