ԱԱԾ–ն քննչական գործողություններ է իրականացնում էկոնոմիկայի նախարարությունում![]() 31 հունվարի 2024 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողություններ է իրականացնում էկոնոմիկայի նախարարությունում։ Տեղեկությունը հայտնել է նախարարության մամուլի պատասխանատու Աստղիկ Սարգսյանը, հայտնում է Sputnik Արմենիան: Sputnik Արմենիայի տեղեկություններով` հունվարի 30–ին փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանին և Հանրային ներդրումների վարչության պետ Լիլյա Սիրականյանին բերման են ենթարկել։ Սարգյանն այս լուրը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել։ «Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր, բայց առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով»,–ասել է նա։ Ըստ ԶԼՄ–ների` պաշտոնյաներն իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել չարաշահումների կամ կոռուպցիոն գործարքների հետ կապված վարույթներով, գործով անցնում է նաև նախարար Վահան Քերոբյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |