Քերոբյան. Ես էապես ավելի վատ եմ ապրում, քան մինչև նախարար դառնալս![]() 31 հունվարի 2024 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական ակտիվության ցուցանիշը 12 ամսվա կտրվածքով կազմել է 9․4 տոկոս, որը ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի ուղեծրի վրա: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»։ Նա ասել է, որ ՀՀ քաղաքացիների կյանքը էապես բարելավվել է, բայց իր պարագայում դա այդպես չէ՝ հիմա էապես ավելի վատ է ապրում, քան մինչև նախարար դառնալը։ «Ես վերջերս էլ եմ դրա մասին խոսել, որ ՀՀ քաղաքացիների կյանքը էապես բարելավվել է, աղքատությունն է կրճատվել, միջին աշխատավարձն է 14 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ էր, ստեղծվել է 37 հազար նոր աշխատատեղ, և այսպես կարող եմ շարունակել որքան ուզեք: Մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը վերջին 3 տարիների ընթացքում համարյա կրկնակի աճել է, դա ցույց է տալիս, որ բոլորը լավ են ապրում»,- ասել է նա և հավելել, որ բոլորը չէ։ «Ես, օրինակ, էապես ավելի վատ եմ ապրում, քան մինչև աշխատանքի անցնելը, աշխատավարձն էլ էապես ավելի ցածր է, քան մինչև նախարար դառնալս էր»,–ասել է Քերոբյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |