Քերոբյան․ Բացառվում է, որ կոռուպցիոն շղթան ինձ հասնի

Քերոբյան․ Բացառվում է, որ կոռուպցիոն շղթան ինձ հասնի

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բացառում է, որ իր ղեկավարած նախարարությունում ի հայտ եկած չարաշահումների գործով կոռուպցիոն շղթան իրեն հասնի։

«Բացառվում է»,- ասել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ կոռուպցիոն շղթան իրեն էլ հասնի, գրում է Aysor.am-ը։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից մոտ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։ Ձերբակալվել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալը և ևս 6 անձ։

Վահան Քերոբյանն ասել է նաև, թե հարուցված քրեական գործի շրջանակներում ինքը չի հարցաքննվել։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---