ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Սերբիայի և Ադրբեջանի ռազմական գործակցությունը![]() 2 փետրվարի 2024 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ-ից մեկնաբանել են պաշտպանական ոլորտում Սերբիայի և Ադրբեջանի համագործակցությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Վերջին շրջանում այս երկու երկրների միջև սերտ համագործակցություն է հաստատվել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Սերբիա կատարած այցից հետո ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ Բելգրադը Ադրբեջանին է վաճառել 48 Nora-B52 ինքնագնաց կայանք՝ 311 մլն եվրո ընդհանուր արժեքով: ԱԳՆ-ին հարց էր ուղղվել, թե արդյոք ՀՀ պաշտոնյաներն այդ հարցը քննարկել են սերբ գործընկերների հետ՝ հաշվի առնելով Սերբիայի հետ նախկինում ունեցած բարիդրացիական հարաբերությունները։ «Սերբիայի հետ առկա է մշտական ակտիվ փոխգործակցություն։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հայ-սերբական օրակարգի բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության»,- պատասխանել են գերատեսչությունից։ Փետրվարի 1-ին Ադրբեջանի և Սերբիայի ՊՆ-ները 2024թ.-ի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |