Փաշինյանը ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման հարցում փոխզիջումների կոչ է արել 2 փետրվարի 2024 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում ասել է, որ Եվրասիական տնտեսական միությունում էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծումը մի շարք առավելություններ կտա միության անդամ բոլոր երկրներին։ Նա նաև ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման հարցում փոխզիջումների կոչ է արել, հայտնում է Արմենպրեսը։ «Չնայած այն հանգամանքին, որ 2025 թվականին նախատեսվում է սկսել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների գործունեությունը, այս պահի դրությամբ ակնհայտ է, որ անդամ պետությունների միջև չկա հստակ միասնական մոտեցում՝ ընդհանուր էներգետիկ շուկա կառուցելու և զարգացնելու հեռանկարների առումով։ Վստահ եմ, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար, առանց բացառության, էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծումը մի շարք առանցքային առավելություններ կտա՝ նպաստելով տնտեսությունների կայուն զարգացմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։ Սա հաշվի առնելով՝ մենք կարծում ենք, որ մեր երկխոսությունը պետք է ուղղված լինի փոխզիջումային պայմանավորվածությունների որոնմանը»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետն Ալմաթիում նախագահում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել |