Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը, ահագնացող մարտահրավերները![]() 3 փետրվարի 2024 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ Նոր-Նորքի շրջանային կազմակերպության ակտիվի հետ: «Հանդիպման ընթացքում քննարկվել է գործող կառավարիչների աղետաբեր քաղաքականության արդյունքում երկրում ստեղծված իրավիճակին, ահագնացող մարտահրավերներին և առկա սպառնալիքներին առնչվող հարցեր»,–ասվում է հաղորդագրության մեջ: Անդրադարձ է արվել տարածաշրջանային հնարավոր զարգացումներին և անվտանգային խնդիրներին: Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե խաղաղության հնարավոր կլինի հասնել, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ և «հրաժարվի Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից»։ Նոր Սահմանադրություն ունենալու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հունվարի 19-ին՝ պնդելով, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», - հայտարարել է նա։ Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Ընդդիմությունը համոզված է, որ Բաքուն Երևանից պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել հենց այդ դրույթը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |