Պապիկյան. ԶՈւ ամենամեծ պրոբլեմը մահվան այն դեպքերն են, որոնք ծառայության բերումով են![]() 3 փետրվարի 2024 - 15:13 AMT PanARMENIAN.Net - ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը Հանրայինի եթերում խոսել է բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների մասին՝ նշելով, որ ԶՈւ ամենամեծ պրոբլեմը մահվան այն դեպքերն են, որոնք ծառայության բերումով են՝ ինքնասպանություններ, ինքնասպանության հասցնելու և սպանության դեպքեր։ «Երբ խոսում ենք ոչ մարտական պայմաններում զոհերի թվի մասին և հղում ենք կատարում վիճակագրությանը, ապա մենք տեսնում ենք թվեր, որոնք կարող են վերաբերել դժբախտ պատահարներին՝ ՃՏՊ–ներ, հիվանդություն և այլն։ Այն, ինչ տեղի է ունենում բանակում, դա նաև կյանքի մի մասն է։ Երբ զինվորը գալիս է բանակ, իր հետ բերում է բարքեր, մեր խնդիրն է այդ բարքերը զրոյացնել, զինվորին դարձնել կարգապահ և մարդուն հասցնել իր տուն»,– ասել է Պապիկյանը, հայտնում է «Փաստինֆոն»։ Նա հավելել է, որ, օրինակ, ՀՀ–ում 2022 թվականին մահվան ելքով 193 ՃՏՊ է եղել, ԶՈւ մասնաբաժինը կազմել է 17 դեպք, 2023 թվականին գրանցվել է մահվան ելքով 204 դեպք, ԶՈւ մասնաբաժինը կազմել է 12 դեպք։ «Մեր խնդիրն է այդ բարքերը զրոյացնելն է, զինվորին կարգապահ դարձնելը և երկամյա ծառայությունից հետո առողջ հասցնել տուն։ Խնդիրներին նայելիս, սակայն, պետք է ունենանք օբյեկտիվություն և հարցերին ճիշտ դիտանկյունով նայենք»,- նշել է Պապիկյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |