«Ազատություն»․ Ալիևի բացած նոր օդանավակայաններն ամայի են![]() 3 փետրվարի 2024 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ 44–օրյա պատերազմից հետո Արցախին հարակից շրջաններում կառուցված նոր օդանավականներն ամայության մեջ են: 2021 թվականի հոկտեմբերի 26-ին, երբ Ալիևն իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիսավոր բացեց Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը, այն լեփ-լեցուն էր լրագրողներով և ծառայողներով: Դրանից ի վեր նոր օդանավակայանը հիմնականում դատարկ է, հայտնում է «Ազատությունը»։ Օդանավակայանի կառուցման վրա բյուջեից 44 միլիոն դոլար էր ծախսվել։ Բացումից մեկ տարի անց Ադրբեջանը հայտնել է, որ այն շաբաթական մեկ թռիչք է սպասարկել։ Սակայն թռիչքների հետագծման կայքերը ցույց են տալիս, որ առնվազն այս տարի որևէ ինքնաթիռ այս օդանավակայան չի ժամանել կամ՝ մեկնել։ 2022-ի հոկտեմբերին Ֆիզուլիից 70 կիլոմետր հյուսիս-արևելք՝ Զանգելանի մերձակայքում բացվեց ևս մեկ միջազգային օդանավակայան: Լաչինի մերձակա լեռներում էլ այժմ երրորդ օդանավակայանն է կառուցվում։ Օդանավակայանները շինարարական մեծ ծրագրի մի մասն են, որ Ադրբեջանը սկսել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից ու Ղարաբաղի նկատմամբ 2023-ի սեպտեմբերի հարձակումից հետո վերահսկողության տակ առած տարածքներում։ Բաքուն սա ներկայացնում է որպես «մեծ վերադարձ դեպի Ադրբեջանի ազատագրված տարածքներ», պնդելով, թե այն ծննդավայր վերադառնալու հնարավորություն կտա հարյուր հազարավոր ադրբեջանցիների, որ տեղահանվել էին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Այդ տարածքները վերականգնելու համար 2023-ին բյուջեից ավելի քան 3 միլիարդ դոլար է տրամադրվել։ Ադրբեջանցի տնտեսագետ Թողրուլ Վելիևը, մինչդեռ, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե շինարարության լայնամասշտաբ այս ծրագրերն իրականում բյուջեից հեշտ ֆինանսավորում ստանալու աղբյուր են։ «Յուրաքանչյուր պետական գերատեսչություն փորձում է մի մաս պոկել միլիարդավոր դոլարներից», - ասել է Վալիևը։ 2023 -ի հոկտեմբերի դրությամբ մոտ 2 հազար ադրբեջանցի է միայն վերադարձել նորոգվող շրջաններ։ Բաքուն հայտարարել է, որ մտադիր է մինչև 2027 թվականը այստեղ վերաբնակեցնել մոտ 150 հազար մարդու։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |